ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խստորեն դատապարտում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս «օրինականացված» հարձակումը

Խստորեն դատապարտում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս «օրինականացված» հարձակումը
09.05.2025 | 17:43

Հայտարարություն

Վրդովմունքով տեղեկացանք գյումրեցի հետաքննող-լրագրող ԼԻԼԻԹ ԱՂԵԿՅԱՆԻ նկատմամբ իրականացված իրավական կամայականությունների մասին:

Անգամ եթե որևէ անձնավորություն օրենքի որևէ կետ խախտած լիներ, անթույլատրելի է անձի, առավել ևս՝ կնոջ նկատմամբ նման «բեսպրեդելը»:

Կոնկրետ այս դեպքում, որպես խոշտանգում կարելի է բնորոշել այն ամենը, ինչ կատարվել է Լիլիթ Աղեկյանի նկատմամբ:

Խստորեն դատապարտում ենք Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այս «օրինականացված» հարձակումը:

Այն գնահատում ենք որպես խոսքի ազատությունը կոպտորեն սահմանափակելու, քաղաքացուն ապօրինաբար ազատությունից զրկելու խայտառակ դրսևորում:

Կատարվածը հիմքեր է տալիս կասկածելու, որ սա իրավապահ համակարգի կողմից քաղաքացուն մահ կամ առնվազն՝ առողջությանը վնաս պատճառելու կանխամտածված փորձ է:

Պահանջում ենք անհապաղ քրեական վարույթ սկսել ու հասարակությունից մեկուսացնել Լիլիթ Աղեկյանի դեմ նման քստմնելի գործողություն կատարած այսպես կոչված «իրավապահներին»:

Միաժամանակ, կոչով դիմում ենք ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, հատկապես ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը՝ մարդու հիմնարար իրավունքների դեմ ուղղված այս աղաղակող եղելության վրա:

Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛

դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը:

Դիմում ենք նաև տեղական ու միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ տեղի ունեցածին արձագանքելու ակնկալիքով:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ